ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԱԿՈւՆՔ» ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹ. «ՉԼՍՎԱԾ ԿՈՄԻՏԱՍԸ» | ՍԵՊՏԵՄԲԵՐ 14
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ակունք» ազգագրական համույթը սեպտեմբերի 14-ին` ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես կգա «ՉԼՍՎԱԾ ԿՈՄԻՏԱՍԸ» խորագիրը կրող համերգային ծրագրով:
Համերգ-երեկոն նվիրվում է Կոմիտաս վարդապետի 155-ամյակին:
Համերգի ընթացքում հանդիսատեսին կներկայացվեն Կոմիտասի ստեղծագործությունները, այդ թվում մինչ այս պահը չլսված երգերը:
Համերգն իրականցվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Տոմսերի արժեքը՝ 3000-10000 դրամ




